Արտակարգ դեպք Երևանում. տրոլեյբուսի հոսանքաընդունիչի պոզը պոկվել և ընկել է Toyota-ի վրա. վերջինի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց


Արտակարգ դեպք Երևանում. տրոլեյբուսի հոսանքաընդունիչի պոզը պոկվել և ընկել է Toyota-ի վրա. վերջինի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Հուլիս 13 16:24 2019

Այսօր՝ հուլիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Մյասնիկյան պողոտայում տրոլեյբուսի հոսանքաընդունիչ պոզը պոկվել և ընկել է տրոլեյբուսի կողքով ընթացող Toyota մակնիշի 001 TT 03 համարանիշի ավտոմեքենայի դիմապակու վրա, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Toyota-ի վարորդը ուսի մասում ստացել է մարմնական վնասվածք և տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները:

Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի և հետաքննիչ Դավիթ Մարգարյանի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: 



loading...