Ավտովթար Կոտայքի մարզում. Ford-ը բախվել է կայանված Renault-ին. վերջինը կողաշրջվել է


Ավտովթար Կոտայքի մարզում. Ford-ը բախվել է կայանված Renault-ին. վերջինը կողաշրջվել է
Հուլիս 13 11:15 2019

Այսօր՝ հուլիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:10-ի սահմաններում Արսեն Պողոսյանը իր վարած Ford Transit մակնիշի 23 CO 001 համարանիշի ավտոմեքենայով Աբովյան-Երևան ավտոճանապարհի Պտղնի գյուղի վարչական տարածքում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Արամայիս Միրզոյանին պատկանող Renault մակնիշի 34 ԼF 495 համարանիշի ավտոմեքենային, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆտոոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով տուժածներ չկան, իսկ Renault-ն կողաշրջվել է: 



loading...