Ցորենի ներկրումը ավտոտրանսպորտով Վրաստանը կրկի՞ն կարգելի. «Ժամանակ»


Ցորենի ներկրումը ավտոտրանսպորտով Վրաստանը կրկի՞ն կարգելի. «Ժամանակ»
Հուլիս 13 09:00 2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Անցած տարի Վրաստանի կառավարությունը որոշում էր կայացրել 2018թ. սեպտեմբերի 1-ից արգելել ավտոտրանսպորտով Հայաստան ցորենի ներկրումը, որը բացատրվում էր վրացական ճանապարհների գերբեռնվածությամբ: Հայաստանի կառավարությանը հաջողվեց հանել այդ արգելքը, սակայն խնդիրը նորից ակտուալ է դառնում:

Այս անգամ արգելքը կարող է գործել հոկտեմբերի 1-ից: Եթե դա տեղի ունենա, ապա կարող է բերել ցորենի և ալյուրի շուկայի գերկենտրոնացման, հացամթերքների և մսի թանկացման: Խոզի և թռչնի մսի համար անհրաժեշտ հատիկային կերերի մեծ մասը ևս ներկրվում է Ռուսաստանից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: