Տուրիստական այց. ինչու է Արարատ Միրզոյանը մեկնում ԱՄՆ. «Ժամանակ»


Տուրիստական այց. ինչու է Արարատ Միրզոյանը մեկնում ԱՄՆ. «Ժամանակ»
Հուլիս 13 08:06 2019

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կիրակի մեկնելու է Միացյալ Նահանգներ: Այցի ընթացքում նախատեսված է հանդիպում Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հետ:

Նախատեսված է հանդիպում Սենատի հանրապետական մեծամասնության ղեկավար Միչ ՄըքՔոնելի, ինչպես նաեւ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ:

Միրզոյանը կարող է ասել, որ սա չափազանց կարեւոր այց է, իսկ այցից հետո խոսել դրա օգտակարության եւ արդյունավետության մասին, սակայն ի սկզբանե պարզ է, որ նման այցերը ավելի շատ տուրիստական են եւ Հայաստանի համար որեւէ գործառնական նշանակություն չունեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



loading...