Հիանալի դիմակ՝ մազերի ամրացման և արագ աճի համար

Հիանալի դիմակ՝ մազերի ամրացման և արագ աճի համար
Հուլիս 13 00:35 2019

Մազերի ամրացման, լավ աճի, դրանց ուժ, ծավալ և փայլ հաղորդելու համար շատ հարմար է 2­3 ճաշի գդալ կանաչ կավով, 1 ճաշի գդալ խնձորի քացախով և 1 ճաշի գդալ անգույն խնայով դիմակը:
Բոլոր բաղադրիչները միասին խառնել սառը ջրով, մինչև կստացվի թթվասերի նման զանգված: Ստացված զանգվածը քսել մազերի արմատներին, ապա` տարածել ողջ մազերի երկայնքով:
Այնուհետև գլուխը ծածկել պոլիէթիլենով և վրայից էլ’ սրբիչով: Դիմակը մազերին թողնել 20­30 րոպե, որից հետո լվանալ մեծ քանակությամբ տաք ջրով: Օգտագործել շաբաթը 1­2 անգամ, մեկ ամսվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում կրկնել:

loading...