Ջիբրալթարի ոստիկանությունը ձերբակալել է իրանական նավթատար նավի անձնակազմի ևս երկու անդամի

Ջիբրալթարի ոստիկանությունը ձերբակալել է իրանական նավթատար նավի անձնակազմի ևս երկու անդամի
Հուլիս 12 23:32 2019

 Ջիբրալթարի ոստիկանությունը ձերբակալել է «Գրեյս 1» իրանական նավթատար նավի անձնակազմի ևս երկու անդամի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին  հաղորդում է «Ջիբրալթար քրոնիկ» թերթը` հղում անելով ոստիկանությանը:

 

Նախօրեին Ջիբրալթարի ոստիկանությունը քննության շրջանակներում ձերբակալել էր  «Գրեյս 1»-ի կապիտանին և ավագ օգնականին` ԵՄ կանոնակարգի խախտումների հետ կապված;

 

Համաձայն թերթի տեղեկությունների` երկու կալանավորները Հնդկաստանից են: Ներկայումս  ոստիկանները հարցաքննում են նրանց:

 

loading...