ՀՀ նախագահը հյուրընկալել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մասնակիցներին


ՀՀ նախագահը հյուրընկալել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մասնակիցներին
Հուլիս 12 21:21 2019

Ի պատիվ «Ոսկե ծիրան» միջազգային 16-րդ կինոփառատոնի մասնակիցների՝ նախագահական նստավայրում այսօր կազմակերպվել է ընդունելություն:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահը ողջունել է կինոփառատոնի մասնակիցներին ու հյուրերին, ջերմ ու անմիջական զրույց ունեցել արվեստագետների ու մշակույթի գործիչների հետ: