Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը վճռաբեկ բողոքներ է ներկայացրել


Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը վճռաբեկ բողոքներ է ներկայացրել
Հուլիս 12 18:59 2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հուլիսի 11-ին վճռաբեկ բողոքներ է ներկայացրել Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Ֆեյսբուք»-ում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի էջից;

 

«Նշենք, որ Վճռաբեկ դատարան դիմելու վերջնաժամկետը լրացել է երեկ։ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշման դեմ պաշտպանները ներկայացրել են երկու բողոք։

 

Հիշեցնենք, որ հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, բավարարել է դատախազի, տուժողի և վերջինիս ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի վերաքննիչ բողոքները։

 

Դատարանի որոշմամբ վերացվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված Արցախի նախկին ու ներկա նախագահների անձնական երաշխավորությունը և որոշվել է որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը»,- նշված է հաղորդագրության մեջ։