Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ հրապարակումը հերյուրանք է


Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ հրապարակումը հերյուրանք է
Հուլիս 12 17:36 2019

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. 

«Այսօր ԶԼՄ-ներով տարածվեց «Հովիկ Աբրահամյանը նոր բիզնեսներ է հիմնում Ռուսաստանում» վերատառությամբ հոդված: Տեղեկացնում ենք, որ նշված տեղեկությունն ամբողջովին չի համապատասխանում իրականությանը։ Այն պարունակում է հերյուրանք ու դժվար չէ կռահել, թե ինչ նպատակ է հետապնդում»: