Մատաղիսի աղմկահարույց գործի քննությունը վերսկսվել է. այն կքննի ԱԱԾ–ն


Մատաղիսի աղմկահարույց գործի քննությունը վերսկսվել է. այն կքննի ԱԱԾ–ն
Հուլիս 12 17:26 2019

16 տարի առաջ Մատաղիսում երկու զինվորի սպանության դեպքի կապակցությամբ  քրեական գործով վարույթը կասեցնելու որոշումը վերացվել է և գործն ուղարկվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ քննությունը վերսկսելու հանձնարարությամբ։ Այս մասին NEWS.am–ի հարցմանն ի պատասխան հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ 

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի սպանության փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը, որով 2015թ․ նախաքննական մարմնի կողմից կայացվել էր վարույթը կասեցնելու մասին որոշում, պահանջվել և ուսումնասիրվել է ՀՀ գլխավոր դատախազությունում: Արդյունքում ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի որոշմամբ քրեական գործով վարույթը կասեցնելու որոշումը վերացվել է և գործն ուղարկվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ քննությունը վերսկսելու հանձնարարությամբ՝ նկատի ունենալով, որ քրեական գործով առկա են պարզման, ստուգման և հստակեցման ենթակա մի շարք առանցքային նշանակություն ունեցող հանգամանքներ, որոնց ուղղությամբ անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան քննչական, դատավարական գործողություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Վերսկսված նախաքննության ընթացքում ձեռնարկվում են օրենքով նախատեսված հնարավոր բոլոր միջոցառումները՝ գործի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ, հետազոտման, հանցանք կատարած անձի (անձանց) բացահայտման ուղղությամբ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում