Մարտի 7-ին ոստիկանության Էրեբունու բաժնում բնակարանային գողության դեպք էր արձանագրվել։ Աթոյան փողոցի տներից մեկից հեռախոս էր հափշտակվել։ Տանտերը կարճ ժամանակով բացակայել էր տնից՝ դուռը բաց թողնելով։ Այդ ընթացքում ինչ-որ մեկը մտել ու գողացել էր խոհանոցում դրված բջջայինը։
Դեպքի առթիվ տարածքային նախաքննական մարմնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում Էրեբունու ոստիկանները ձեռնարկեցին ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Օրեր տևած հետևողական աշխատանքի շնորհիվ բնակարանային գողությունը բացահայտվեց։
Այն կատարելու կասկածանքով բաժին բերման ենթարկվեց Երևանի բնակիչ 40-ամյա մի կին, որը նախկինում մի քանի անգամ դատապարտվել է։ Նա ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող քննչական բաժին ու ձերբակալվել։
Գողոնը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։
Կատարվում է նախաքննություն։
Էրեբունու ոստիկանները բացահայտել են մարտին կատարված բնակարանային գողությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Լրահոս
Նարեկ Կարապետյանը և «Մեր ձևով» շարժամ անդամները Եռաբլուրում են
28
Հունվար,
2026 12:26
ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները փչացրել է Նիկոլ Փաշինյանը. Սեյրան Օհանյան
28
Հունվար,
2026 12:11
ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գնահատմամբ՝ հայկակա ...










