Խնամակալը վերցրել է տարեցների բանկային քարտերը և գումար կանխիկացրել


Խնամակալը վերցրել է տարեցների բանկային քարտերը և գումար կանխիկացրել
Հուլիս 12 15:03 2019

Հուլիսի 11-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Լվովյան փողոցի 1-ին շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Կոտայքի մարզի 47-ամյա մի բնակչուհու: Պարզվել է, որ նա որպես խնամակալ գտնվելով տարեց մի տղամարդու բնակարանում՝ հուլիսի 4-ին, ժամը 14.00-ին, օգտվելով վերջինիս և նրա կնոջ անուշադրությունից, բնակարանից վերցրել է բանկային քարտեր և նույն օրը Լվովյան փողոցի բանկոմատից յուրաքանչյուր քարտից կանխիկացրել 40.000 դրամ: 
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: 
Նախապատրաստվում են նյութեր: