Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Opel-ն ու IZH-ը. վերջինը կողաշրջվել է. կա վիրավոր


Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Opel-ն ու IZH-ը. վերջինը կողաշրջվել է. կա վիրավոր
Հուլիս 12 10:46 2019

Այսօր՝ հուլիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտա-Նար-Դոսի փողոցի խաչմերուկում բախվել են Լոռու մարզի բնակիչ՝ 28-ամյա Արման Ս.-ի վարած Opel Zafira մակնիշի 35 VM 455 համարանիշի և Սևան քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Գևորգ Խ.-ի վարած IZH 27175 մակնիշի 521 ԼD 61 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով IZH—ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, գրում է shamshyan.com-ը:

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև այնուհետև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատը։

Օպերատիվորեն ժամանել է նաև «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման արդյունքում IZH-ը կողաշրջվել է, և մեքենաները հայտնվել են հետիոտնի համար նախատեսված վայրում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կողաշրջված ավտոմեքենան հաշվառված է «Սևան» հացի գործարանի հաշվեկշռում և բեռնախցիկը բարձված է եղել հացով։ 



loading...