Երեւանում ֆուտբոլի ժամանակ երկրպագուները գնացին՝ մեքենաները հրդեհից փրկելու (տեսանյութ)


Երեւանում ֆուտբոլի ժամանակ երկրպագուները գնացին՝ մեքենաները հրդեհից փրկելու (տեսանյութ)
Հուլիս 12 00:28 2019

Երեւանի ֆուտբոլի ակադեմիայում ընթացող Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի «Ալաշկերտ»-«Մակեդոնիա» հանդիպման ժամանակ մի շարք ֆուտբոլասերներ գնացին՝ հրդեհից իրենց մեքենաները փրկելու, գրում է armtimes.com-ը։

Այսօր՝ հուլիսի 11-ի երեկոյան, ընթացող խաղի ժամանակ մարզադաշտի հետեւի հատվածում այրվում էր չոր խոտը, փրկարարներն աշխատանքներ էին կատարում։

Մարզադաշտի հաղորդավարը խնդրեց, անվտանգության նկատառումներով, տեղափոխել մոտակայքում կայանած մեքենաները։ Ֆուտբոլասերների մի մասը, որոնք դրա անհրաժեշտությունն ունեին, մի քանի րոպեով լքեցին խաղը՝ մեքենաները տեղափոխելու։ Մարզադաշտում խուճապ չկար։

Աղբյուր՝ Armtimes.com

 

 Տպ