Զոհի կարգավիճակում ներկայացածը․ ինչ է տեղի ունեցել իրականում Կարապետյանների եւ Պարազյանների միջեւ


Զոհի կարգավիճակում ներկայացածը․ ինչ է տեղի ունեցել իրականում Կարապետյանների եւ Պարազյանների միջեւ
Հուլիս 11 22:32 2019

«Տաշիր» ընկերության  սեփականատեր, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի եղբորդին՝ ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի որդին՝ Նարեկ Կարապետյանը իր թիկնապահների հետ ծեծի է ենթարկել գործարար  Վահե Պարազյանին:

ArmDay.am-ին թեմայի շուրջ որոշ մանրամասներ հայտնի դարձավ: Մեր աղբյուրների փոխանցմամաբ՝ Վահե Պարազյանը նախկինում աշխատել է Կարապետյաններին պատկանող Մոսկվայում գտնվող բիզնեսներից մեկում: Զուգահեռ, սակայն այլ բիզնես գործունեություն է ծավալել, մասնավորապես փորձել է «խփել» Կարապետյանների գործին:

Մասնավորապես, այն հայտարարված գնումներին, որոնց մրցույթներին մասնակցել ու շահել են Կարապետյանները, Պարազյանները փորձել են իրենց ընկերությունով իրենք շահել այդ մրցույթները:

Կարապետյանների կողմից զգուշացում է եղել, որ իրենց ընկերությունում աշխատելուն զուգահեռ նման գործունեություն չծավալեն: Սակայն, ըստ մեր աղբյուրների փոխանցմամաբ՝ Պարազյանները շարունակել են իրենց նույն գործունեությունը՝ մասնակցելով հայտարարված գնումների մրցույթներին: 

Մենք տեղեկացանք, որ մամուլում առակա այն տեղեկությունները, թե Նարեկ Կարապետյանի եւ Վահե Պարազյանի միջեւ եղել է ծեծկրտուք, իրականությանը չի համապատասխանում: ArmDay.am-ի աղբյուրն ասաց, որ Կարապետյանների «Սիզնս» ռեստորանում տեղի է ունեցել հանդիպում, որտեղ Նարեկ Կարապետյանը Վահե Պարազյանին առաջարկել է իրենց ընկերությունում աշխատելով զուգահեռ նման գործարքների մեջ չմտնեն: Այնուհետ, երիտասարդների խոսակցությունը շարունակվել է դրսում որտեղ էլ ըստ ականատեսի Վահե Պարազյանը փորձել է հարվածել Նարեկ Կարապտեյանին, սայան Նարեկի թիկնապահները կանխել են: