Արման Կիրակոսյանը հետմահու պարգեւատրվել է Պատվո շքանշանով


Արման Կիրակոսյանը հետմահու պարգեւատրվել է Պատվո շքանշանով
Հուլիս 11 21:58 2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ Արման Կիրակոսյանին հետմահու Պատվո շքանշանով պարգեւատրելու վերաբերյալ։

 

«Ա. Ջ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. 
Դիվանագիտական երկարամյա անբասիր ծառայության համար Արման Ջոնի ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Պատվո շքանշանով։ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

 Ա.ՍԱՐԳՍՅԱՆ»,- ասված է նախագահի հրամանագրում։