Մերկելը վերջերս տեղի ունեցած դողի նոպաների պատճառով օրհներգը նստած Է լսել. Spiegel


Մերկելը վերջերս տեղի ունեցած դողի նոպաների պատճառով օրհներգը նստած Է լսել. Spiegel
Հուլիս 11 17:26 2019

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը հուլիսի 11-ին Բեռլինում կայնալիք բանակցություններից առաջ նստած են լսել ազգային օրհներգերը: Հեռարձակումը վարել են Գերմանիայի հեռուստաալիքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Ինչպես գրել Է Spiegel Online-ը, դա կապված Է վերջերս տեղի ունեցած դողի նոպարների հետ, որոնք ունեցել Է Գերմանիայի նախարարների կաբիենտի ղեկավարը պաշտոնական միջոցառումների ժամանակ: Դանիայի վարչապետի հետ հանդիպումից առաջ արարողակարգը փոխվել Է այդ իրվիճակից խուսափելու նպատակով: Քաղաքական գործչների համար կարմիր ուղեգորգի առջեւ տեղադրված Էր ոչ մեծ հարթակ, որտեղ դրված Էին աթոռներ: Օրհներգերը լսելուց հետո Մերկելը եւ ֆրեդերիկսենը գնացել են բանակցությունների:

 

Մերկելը վերջին ամսում երեք անգամ սաստիկ դողի նոպաներ Է ունեցել պաշտոնական միջոցառումների ժամանակ. հունիսի 18-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը, հունիսի 27-ին Գերմանիայի ղեկավար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի մոտ ընդունելության ժամանակ, ինչպես նաեւ հուլիսի 10-ին՝ ընդունելով Ֆինլանդիայի վարչապետ Անտտի Ռիննեին:

 

Կանցլերն ինքը պնդել Է, որ անհանգստության առիթներ չկան, եւ ինքն իրեն լավ Է զգում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: