Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի Թումանյան փողոցում կառուցվող բնակելի թաղամասի շինհարթակ


Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի Թումանյան փողոցում կառուցվող բնակելի թաղամասի շինհարթակ
Հուլիս 11 16:36 2019

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 11-ին այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտի Թումանյան փողոցում կառուցվող նոր բնակելի թաղամասի շինհարթակ, տեղում ծանոթացել կատարվող աշխատանքների ընթացքին եւ հանձնարարականներ տվել շահագրգիռ կառույցների ղեկավարներին՝ դրանց պատշաճ իրականացման ուղղությամբ: 

 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահին ուղեկցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: