ԱՄՆ-ը հուլիսի 14-ին կսկսի անօրինական միգրանտների ձերբականումները՝ նրանց արտաքսման համար. NYT


ԱՄՆ-ը հուլիսի 14-ին կսկսի անօրինական միգրանտների ձերբականումները՝ նրանց արտաքսման համար. NYT
Հուլիս 11 15:33 2019

ԱՄՆ-ի իշխանությունները հուլիսի 14-ից կսկսեն շրջայցեր կատարել երկրից անօրինական միգրանտների զանգվածային արտաքսման նպատակով: Հուլիսի 14-ին այդ մասին հաղորդել Է The New York Times (NYT) թերթը՝ վկայակոչելով ներքին անվտանգության նախարարության աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Հրատարակության տվյալներով՝ Ներգաղթի եւ մաքսային վերահսկողության դաշնային ծառայության աշխատակիցները պլանավորում են սկզբնական փուլում ձերբակալել առնվազն 2 հազար մարդու: Շրջայցերը կկատարվեն հիմնականում երկրի 10 խոշորագույն քաղաքներում: Ըստ որում թերթի աղբյուրները կասկածում են նման քայլերի արդյունավետությեան հարցում: Նրանց խոսքով՝ պատրաստվող զանգվածային ձերբակալումների մասին տեղեկատվությունն արդեն տարածվել Է անօրինական միգրանտների շրջանում, որոնք «իրազեկված են, որ դաշային ծառայության աշխատակիցները չեն կարող մտնել տուն առանց կենվորների թույլտվության, նույնիսկ եթե նրանք անօրինականորեն են գտնվում երկրի տարածքում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



loading...