Արթուր Գոյունյանը նշանակվել է քրեակատարողական ծառայության պետ


Արթուր Գոյունյանը նշանակվել է քրեակատարողական ծառայության պետ
Հուլիս 11 13:37 2019

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արթուր Գոյունյանին քրեակատարողական ծառայության պետ նշանակելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:

 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արթուր Գոյունյանին նշանակել քրեակատարողական ծառայության պետ»,- ասված է որոշման մեջ։