Երեկ հացի դեֆիցիտ է եղել խանութներում. Պատճառը հոսանքազրկումներն էին


Երեկ հացի դեֆիցիտ է եղել խանութներում. Պատճառը հոսանքազրկումներն էին
Հուլիս 11 11:07 2019

Երեկ էներգետիկ համակարգում առկա վթարը հացի դեֆիցիտի պատճառ է դարձել: Մայրաքաղաքի եւ մարզերի հացի մի շարք արտադրամասեր ստիպված են եղել մի քանի ժամով կասեցնել աշխատանքը՝ էլեկտրաէներգիա չլինելու պատճառով:

Հիշեցնենք, որ երեկ վթար էր տեղի ունեցել «Երեւան ՋԷԿ»-ում եւ Հրազդանի հինգերրորդ բլոկում: Ավելի քան չորս-հինգ ժամ հանրապետության զգալի հատվածում հոսանք չկար:

Երեկ արդեն երեկոյան ժամերին պարզ դարձավ, որ Երեւանի եւ մարզերի մի շարք խոշոր խանութներում հացի պակաս կա: Այս մասին օգտատերերը բարձրաձայնում էին նաեւ ֆեյսբուքում:



loading...