ԿԺԴՀ-ում հայտարարել են F-35 կործանիչների ոչնչացման համար զենքի մշակման մասին


ԿԺԴՀ-ում հայտարարել են F-35 կործանիչների ոչնչացման համար զենքի մշակման մասին
Հուլիս 11 10:56 2019

ԿԺԴՀ-ն իրականացնում Է հատուկ սպառազինությունների մշակում հինգերորդ սերնդի F-35A կործանիչ-ռմբակոծիչների հակազդման համար, որոնք ԱՄՆ-ից գնում Է Հարավային Կորեան: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է ԿԺԴՀ-ի արտգործնախարարությանը կից Ամերիկայի ինստիտուտի հետազոտական բաժնի ղեկավարի հայտարարության մեջ, որը հրապարակել Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:

 

 

Թե հատկապես ինչ սպառազինության մասին Է խոսքը նշված չԷ: Kyodo գործակալությունը կարծում Է, որ, ամենայն հավանականությամբ, ԿԺԴՀ-ն նկատի ունի մարտավարական հրթիռներ: Առաջին F-35 կործանիչ-ռմբակոծիչը Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերին Է հանձնվել մարտ ամսվա վերջին: Մինչեւ այս տարվա վերջը նախատեսված Է ընդհանուր առմամբ վեց այդպիսի մեքենաների մատակարարում, իսկ ամբողջությամբ վերցված պարտավորագիրը նախատեսում Է մինչեւ 2021 թվականը 40 կործանիչների գնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: