«Իմ քայլը» ԲԴԽ անդամի թեկնածուի փնտրտուքի մեջ է, ում ցանկանում են առա­ջադրել, հրաժարվում են․ «Ժողովուրդ»


«Իմ քայլը» ԲԴԽ անդամի թեկնածուի փնտրտուքի մեջ է, ում ցանկանում են առա­ջադրել, հրաժարվում են․ «Ժողովուրդ»
Հուլիս 11 08:52 2019

«Ժողովուրդ»-ը գրում է․

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արդեն պաշտոնապես որոշված է, թե երբ են հայրենի ազգընտիրները մեկնում իրենց կողմից այդքան սպասված արձակուրդին: Հուլիսի 15-ից մինչև օգոս­տոսի 23-ը պատգամավորները հանգստանալու են, իսկ արդեն ԱԺ քառօրյա նիստերը սկսելու են սեպտեմ­բեր ամսից: 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ խորհրդարանում այլևս արտահերթ նիստեր չեն լինելու: Բանն այն է, որ այս օրերին ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի նոր թեկնածուի փնտրտուքի մեջ է, սակայն այն թեկնածուները, ում ցանկանում են առա­ջարկել իմքայլականները, հրաժարվում են ԲԴԽ անդամ դառնալուց: 

 

Ըստ մեր տեղեկությունների՝ պատճառը եղել է նաև այն, որ իշխանության կողմից առաջարկված նախկին թեկնածու Աննա Մարգարյանի ընտրու­թյունը իշխանական խմբակցությունը խայտառակ ձևով տապալեց»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: