«Մենք չենք կըռվալ, որ Արայիկ Հարությունյանը չթողնի իր արտերով տանկերը քյան մեր հողը պաշտպանին». Սամվել Բաբայանի համակիրներ. «Հրապարակ»


«Մենք չենք կըռվալ, որ Արայիկ Հարությունյանը չթողնի իր արտերով տանկերը քյան մեր հողը պաշտպանին». Սամվել Բաբայանի համակիրներ. «Հրապարակ»
Հուլիս 11 08:32 2019

«Հրապարակ»-ը գրում է․

«Սամվել Բաբայանի համակիրներին մի քանի օր առաջ հանդիպեցինք Շուշիում` Վազգենի արձանի հարևանությամբ։ Նրա ներկայացուցիչը լիկբեզ էր անցկացնում հավաքվածների հետ, մեր հարցին` եթե խորհրդարանն ու Գերագույն դատարանը չվավերացնեն Բաբայանի ստորագրությունները, ի՞նչ են անելու։ «Հըվաքվիլու, քյալու ենք պահանջենք մեր ձայնը, ուրանք ասալ են` 10 տոկոս, մենք ավելին հըվաքալ ենք. ուրանք պարտավոր են մեզ հետ հաշվի նստել, պատասխան տալ, ու մենք մինչև վերջ քինալըվ ենք»:

 

Մինչև վերջը ո՞րն է։ «Մինչև մեր թեկնածուն հաղթի, մենք չենք կըռվալ, որ Արայիկ Հարությունյանը չթողնի իր արտերով տանկերը քյան մեր հողը պաշտպանին»: 

 

Ի դեպ, շաբաթ-կիրակի Ղարաբաղում էին ոչ միայն ՀՀ ԱԳ նախարարը, այլև փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: 

 

Այնտեղ էին նաև Հայաստանի ՀՅԴ անդամները՝ Արմեն Ռուստամյանի հետ, ով բանակցում էր ամենաանցողիկ համարվող թեկնածուի՝ Արայիկ Հարությունյանի ներկայացուցչի հետ»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: