Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածի փոխարեն բեռնատարների համար սահմանվել են այլընտրանքային ճանապարհներ


Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածի փոխարեն բեռնատարների համար սահմանվել են այլընտրանքային ճանապարհներ
Հուլիս 11 00:44 2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 10-ին՝ ժամը 23:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները.

 

Ստեփանավան-Տաշիր-Գոգավան
Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն