Տղամարդը մահացել է՝ միանգամից մեկ լիտր գարեջուր խմելուց հետո


Տղամարդը մահացել է՝ միանգամից մեկ լիտր գարեջուր խմելուց հետո
Հուլիս 11 00:20 2019

Թայլանդի Չա-Ամ հանգստավայրի բարերից մեկում ողբերգական միջադեպ է տեղի ունեցել։ Տղամարդը մահացել է գարեջուր խմելուց հետո։

Բարում անցկացվել է գարեջուր խմելու մրցույթ, որը լայն տարածում ունի այս հանգստյան գոտում։ Այցելուները մեկ շնչով մի լիտր գարեջուր են խմում եւ շրջում գավաթը՝ ցույց տալով, որ ամբողջը խմել են։

Այդ ամենը տեղի է ունենում մյուսների կատակների, հումորային մեկնաբանությունների ուղեկցությամբ։

Սակայն այս անգամ մրցույթը ողբերգությամբ է ավարտվել։ Մասնակիցներից մեկը մի շնչով դատարկել է գավաթը՝ մեկ լիտր գարեջուր, դատարկ բաժակը ցույց տվել ժյուրիին, ապա կորցրել է գիտակցությունը, ընկել բեմի վրա ու մահացել։

Փորձաքննությունը ցույց կտա, թե արդյոք տղամարդը ինչ-որ հիվանդությամբ տառապո՞ւմ էր, թե ոչ եւ ինչը կարող էր հանգեցնել նրա մահվան։

Աղբյուր՝ Բուժինֆո