Էրդողանը խոստացել է գործի դնել S-400-ները, եթե Թուրքիայի վրա հարձակվեն


Էրդողանը խոստացել է գործի դնել S-400-ները, եթե Թուրքիայի վրա հարձակվեն
Հուլիս 11 00:08 2019

Թուրքիայի նախագահ ռեջեփ Թայիփ Էրդողանը ուշագրավ է հայտարարություն է արել մի քանի օրից Ռուսաստանի կողմից Թուրքիային մատակարարվելիք S-400  ՀՕՊ համակարգերի վերաբերյալ։

Բոսնիա և Հերցոգովինայից վերադառնելու ժամանակ լրագրողներից մեկը Էրդողանից հետաքրքրվել է, թե արդյոք ռուսական կողմի հետ կա որևէ համագործակցություն S-400-ների տեխնոլոգիաները փոխանցելու հարցում։ Լրագրողը նաև հետաքրքրվել է, թե արդյոք  Թուրքիան այդ համակարգերը օգտագործելու է արտակարգ իրավիճակներում։

Էրդողանը պատասխանել է, որ S-400-ների հարցով Պուտինի հետ ունեցած բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել նաև համաձայնություն համատեղ արտադրության։ Էրդողանը հույս է հայտնել, որ Ռուսաստանը և Թուրքիան կիրականացնեն նաև S-400-ների համատեղ արտադրություն։

«Համատեղ արտադրության հարցում որևէ դժվարություն չկա։ Այդ սպեկուլիացիաները այն մարդկանց թեզերն են, ովքեր ուզում են, որ մենք հրաժարվենք Բայց հրաժարման մասին խոսք անգամ լինել չի կարող։ Մենք այդ համակարգերը կիրառելու հնարավորություն և իրավունք կունենանք այնտեղ, որտեղ դա պետք լինի։ Սրանք ՀՕՊ համակարգեր են։ Եթե որևէ մեկը մեզ վրա հարձակվի, մենք գործի կդնենք դրանք»,-ասել է Էրդողանը։  

 

Աղբյուր`    ermenihaber.am


loading...