«Գոլդեն Փելիս»-ը՝ տարաձայնությունների պատճա՞ռ


«Գոլդեն Փելիս»-ը՝ տարաձայնությունների պատճա՞ռ
Հուլիս 10 21:49 2019

Իշխանությունների միջեւ առակա տարաձայնություններ պատճառներից նոր մանրամասներ են հայտնի դառնում: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի եւ Սասուն Միքայելյանի տարաձանության պատճառ «Իմ քայլը»-ականների մեր աղբյուրները նշում են «Գոլդեն Փելիս» շքեղ հյուրանոցը:

Բանն այն է, որ Սասուն Միքայելյանը ցանկացել է, որ այն կառավարի իր ավագ որդին, սակայն Նիկոլ Փաշինյանը կտրականապես դեմ է եղել, քանի որ այն կդառնար շահարկումների առիթ: սա էլ եղել առիթ, որ նրանց հարաբերությունները լարվեն:

Հիշեցնենք, որ  Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելիս» հյուրանոցը պատկանում է Մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի: Նա Ռոբերտ Քոչարյանի շրջապատից է: Ավետիսյանների ընտանիքն այն որոշել է նվիրել պետությանը, սակայն հայտարարությունից արդեն անցել է կես տարուց ավելի, բայց որեւէ էական տեղաշարժ չկա:

Այնուհանդերձ, փորձում են տպավորություն ստեղծել, որ Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելիս» հյուրանոցը վերածվել է աղբանոցի, այնտեղ թալան է սկսվել, որ Նիկոլ Փաշինյանը հետ կանգնի իր մտքից, սակայն մամուլի նման հրապարակումներն ապարդյուն են:

Ի դեպ, Պետական գույքի կառավարման կոմիտեից հայտարարել են, որ կառույցն աղբանոցի չի վերածվել եւ այնտեղից թալան չի սկսվել: