Վայոց Ձորի մարզում բախվել են Opel Zafira-ն ու Volkswagen-ը. կան վիրավորներ


Վայոց Ձորի մարզում բախվել են Opel Zafira-ն ու Volkswagen-ը. կան վիրավորներ
Հուլիս 10 20:18 2019

Այսօր՝ հուլիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 100-րդ կմ հատվածում՝ Չիվա գյուղի վարչական տարածքում, բախվե;լ են Opel Zafira մակնիշի 36 AՏ 132 համարանիշի և Volkswagen մակնիշի 006 MC 26 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն: 

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: