Ուսանողուհին ուշաթափվում է Պուտինի հետ հանդիպման ժամանակ. նախագահի արձագանքը

Ուսանողուհին ուշաթափվում է Պուտինի հետ հանդիպման ժամանակ. նախագահի արձագանքը
Հուլիս 10 18:00 2019

Համացանցում հայտնվել են կադրեր, որոնցում մի աղջիկ վատանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։

Ուրալի դաշնային համալսարանի ուսանողուհին ուշաթափվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։

Հարցուպատասխանի ձևաչափով հանդիպումը տեղի է ունեցել երեքշաբթի, Եկատերինբուրգում՝ Պուտինի աշխատանքային այցի շրջանակում։

Կադրերում երևում է, թե ինչպես է նախագահն ընդհատում հանդիպումը և խնդրում օգնել աղջկան։

«Խնդրում եմ, օգնեք աղջկան։ Զգույշ վերցրեք»,- ներկաներին դիմելով ասում է Պուտինն ու հրահանգում բժիշկ կանչել։

Դրանից հետո աղջկան դուրս են բերում լսարանից, իսկ պետության ղեկավարը հույս է հայտնում, որ նրա հետ ոչ մի լուրջ բան չի պատահել։

armeniasputnik.am

loading...