Կրեմլը վաղաժամ Է համարում խոսել Վրաստան թռիչքների վերականգնման մասին


Կրեմլը վաղաժամ Է համարում խոսել Վրաստան թռիչքների վերականգնման մասին
Հուլիս 10 14:31 2019

 Կրեմլը վաղաժամ Է համարում խոսել Վրաստան թռիչքների վերականգնման մասին, իրադրությունը դիտազննության կենթարկվի: Այդ մասին լրագրողներին հայտարարել Է ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Թռիչքների սահմանափակման առկայությունը, թռիչքների արգելքը բացարձակապես հարկադրական միջոց Է, համապատասխանաբար, իրադրությունն աստիճանաբար դիտազննման կենթարկվի, եւ հենց որ հայտնվեն այն բանի նշաններ, որ իրադրությունը նորմալացել Է ռուսաստանցի զբոսաշրջիկների համար, որ նման ռուսատյաց դրսեւորումներն անհետացել են, ահա այդ դեպքում Էլ ժամանակ կլինի վերլուծության եւ ինչ-որ այլ որոշումների կայացման համար: Առայժմ այդ մասին խոսելը վաղաժամ Է»,- լրարգողներին հայտարարել Է Կրեմլի ներկայացուցիչը: Ըստ որում Պեսկովն ընդգծել Է, որ Վրաստան թռիչքների վերականգնումը չի կարելի բացառել: «Անշուշտ, մենք հուսով ենք, որ վաղ թե ուշ դա տեղի կունենա, բայց այժմ, հաշվի առնելով այդ սաստիկ բեւեռացումը՝ ընդ որում ծայրահեղական երանգներով, վրացական հասարակության բեւեռացումը եւ հակառուսական եւ ռուսատյաց դրսեորումներով, առայժմ գոյություն ունի Վրաստանում մեծ թվով ռուս զբոսաշրջիկների գտնվելու օբյեկտիվ վտանգ»,- պարզաբանել Է պետության ղեկավարի մամուլի քարտուղարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: