Աբովյանի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել. տան ողջ գույքը վերածվել է մոխրակույտի


Աբովյանի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել. տան ողջ գույքը վերածվել է մոխրակույտի
Հուլիս 9 15:55 2019

Հուլիսի 9-ին՝ ժամը 19:49-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի շենքերից մեկի 9-րդ հարկում այրվում է բնակարան:

 

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:59-ին:

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մինչ հրդեհի վայր կժամանեին Աբովյանի հրշեջ-փրկարարներն ու հետո արդեն նրանց միացած Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատը, քաղաքացիները, վտանգելով իրենց կյանքը, պայքարել են կրակի տարածման դեմ և նշված տանից դուրս բերել բնակիչների և արդեն ժամանած հրշեջները նախ մեծ դժվարությամբ կանխել են կրակի տարածումն ու ապա մարել այն: Նշված շենքը 12 հարկանի է, և 9-րդ հարկի բնակարանում առաջացած հրդեհը տան ողջ գույքը վերածել է մոխրակույտի: