Դիլիջանում 26–ամյա երիտասարդը մահացել է․ նրա մարմնին հայտնաբերվել են դանակի բազմաթիվ հետքեր


Դիլիջանում 26–ամյա երիտասարդը մահացել է․ նրա մարմնին հայտնաբերվել են դանակի բազմաթիվ հետքեր
Հուլիս 9 22:04 2019

Քիչ առաջ սպանություն է տԵղի ունեցել Տավուշի մարզում Ժամը 20:50-ի սահմաններում ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ Հակոբջանյան փողոցի տներից մեկի բակում վիճաբանություն է տեղի ունեցել և մի քաղաքացի արնաշաղախ վիճակում ընկած է գետնին, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես Տավուշի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն ահազանգը ստացվել է նաև Դիլիջանի բժշկական կենտրոն և Դիլիջանի հիվանդանոցի բժիշկները նշված վայրից հիվանդանոց են տեղափոխել վիրավոր քաղաքացուն, ով կարճ ժամանակ անց գիտակցության չգալով՝ մահացել է: 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Դիլիջան քաղաքի Կամարինի 42 տան բնակիչ, 26-ամյա Գուրգեն Ղալեչյանն էր: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա կան սուր կտրող-ծակող առարկայից բազմաթիվ հարվածի հետքեր, ինչպես նաև բութ առարկայի հարվածի հետքեր:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչներն արդեն դեպքի որոշ հանգամանքներ պարզել են, այս պահին չենք հրապարակում՝ ելնելով նախաքննության շահերից: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել է նաև Դիլիջանի դատախազ Էդիկ Հարությունյանը: 



loading...