Արարատի մարզի Արմաշ գյուղում այսօր՝ հուլիսի 9-ին, հողին հանձնեցին նույն մարզի Զոդի կամրջի մոտ հուլիսի 6–ին տեղի ունեցած սարսափելի վթարի հետևանքով մահացած Անահիտին և նրա թոռանը՝ 15–ամյա Գայանեին։
Հուղարկավորությանը ներկաները NEWS.am-ի հետ զրույցում պատմեցին, որ 15-ամյա Գայանեն որոշել էր դպրոցն ավարտելուց հետո դառնալ մանկավարժ եւ Արմաշի դպրոցում ուսուցչուհի աշխատել։
Գայանեն մոր հետ Երևանից նոր էր տեղափոխվել Արմաշ՝ տատիկի տուն։ Փոխտնօրենի խոսքով՝ դժվարությամբ, բայց հարմարվել էր միջավայրին. «Շատ սիրուն աղջիկ էր, հարգանքով էր շատ, բայց եղավ այն, ինչ չպետք է լիներ»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում