Օդանավերը բախվել են իրար


Օդանավերը բախվել են իրար
Հուլիս 9 16:59 2019

Ամստերդամի միջազգային օդանավակայանում այսօր առավոտյան միմյանց են բախվել երկու ուղևորատար օդանավեր: Այս մասին հայտնում են եվրոպական ԶԼՄ-ները: Բախումը տեղի է ունեցել այն պահին, երբ օդանավերից մեկը պատրաստվել է օդ բարձրանալ:

Բախման մասնակիցներից Boeing 737-800-ը պատկանում է KLM ավիաընկերությանը: Այն պետք է թռչէր Մադրիդ: Երկրորդ մասնակիցը՝ Airbus A320-ը, պետք է թռչէր Լոնդոն: