Հեղափոխության օրերին տանից դուրս գալիս հաջողություն էի ասում ծնողներիս, և ես չէի մտածում՝ ես այդ օրը տուն կվերադառնա՞մ, թե՞ ինձ կբերեն․ Հայկ Սարգսյան


Հեղափոխության օրերին տանից դուրս գալիս հաջողություն   էի ասում ծնողներիս, և ես չէի մտածում՝ ես այդ օրը տուն կվերադառնա՞մ, թե՞ ինձ կբերեն․ Հայկ Սարգսյան
Հուլիս 9 15:34 2019

Այսօր լրագրողների հետ  ճեպազրույցի ընթացքում ասաց՝ ի՞նչ է նշանակում, որ մամուլում իրեն անվանում   են Նիկոլ Փաշինյանի «ախրաննիկ» պատգամավորը։ 

 

«Ինչո՞ւ    է  «Հրապարակ»-ն  ինձ անվավում «հաճախ շիշ բռնող» կամ «ախրաննիկ»։ Հեղափոխության ամբողջ ընթացքում ես, այո՛, եղել եմ Նիկոլ Փաշինյանի կողքին, բայց նաև մինչև հեղափոխությունը՝ 2017 –ի խորհրդարանի ընտրությունների, 2017-ի Երևանի ավագանու  ընտրությունների ժամանակ ևս ես իր կողքին եմ եղել, բայց դա չի նշանակում, որ ես եղել եմ իր ախրաննիկը։

 Ընտրությունների ժամանակ եղել եմ «Ելք»-ի նախընտրական շտաբի պետը և   կարգավորել եմ նաև մի շարք տեխնիկական հարցեր՝ հոսանքի հայթայթում, բարձրախոս տեղադրել․․․  Բոլոր հարցերում ես եղել եմ իր կողքին ու աշխատել եմ առավելագույնս նպաստ  բերել  հեղափոխության կայացմանը։ 

Այս ամենը անձնվիրաբար եմ արել, առանց որևէ գումարի, հակառակը՝   ես եմ իմ գրպանից գումար ծախսել, ինչպես մեր թիմի բոլոր անդամները։ 

 

Մենք մեր միջոցներով ենք ֆինանսավորել հեղափոխությունը, և հետագայում մեր քաղաքացիների 

 հանգանականությունների միջոցով», -  ասաց  Հայկ Սարգսյանը։

 

Հայկ Սարգսյանն ասաց՝ վիրավորված է, որ իր հասցեին  նմանատիպ արտահայտություններ են հնչում։

 

«Ինչո՞ւ եմ ես այս արտահայտություններից վիրավորված, որովհետև ես   հեղափոխության  ընթացքում, երբ  ես տանից դուրս էի գալիս և պետք է գնայի Նիկոլ Փաշինյանի հետևից և մենք պետք է սկսեինք շրջել, ամեն օր տանից դուրս գալուց  հաջող էի ասում իմ ծնողներին, և ես չէի մտածում՝ ես այդ օրը տուն կվերադառնամ, թե ինձ կբերեն իմ տուն հաջորդ օրը, օրինակ։ 

 

Նախադեպն ունենք ՝ 2018-ին ունեցանք 10 զոհ, երբ քաղաքի կենտրունում իշխանությունները քաղաքացիներին գնդակահարեցին։ Մեծ կարծիք կար, որ այդ դեպքերը կարող էին կրկնվել, քանի որ ոճրագործության հեղինակները չէին պատժվել», -   ասաց   Հայկ Սարգսյանը։