Արամեն եւ Աննա Թովմասյանը իմացել են երկրորդ երեխայի սեռը


Արամեն եւ Աննա Թովմասյանը իմացել են երկրորդ երեխայի սեռը
Հուլիս 9 16:22 2019

Արամեն եւ Աննա Թովմասյանը սպասում են երկրորդ երեխային։ Ամուսինները սոցցանցային իրենց էջերում տեսանյութ են հրապարակել, որում ինքնատիպ տարբերակով պարզում են ապագա երեխայի սեռը: 

Մտերիմները նախ կատակել են ամուսիների հետ՝ հատուկ տուփում տեղադրելով վարդագույն փուչիկներ եւ հուշելով, թե դուստր են ունենալու, ապա նոր հայտնել երեխայի իրական սեռը:


Աննան ամուսնուն որդի կպարգեւի: Ապագա փոքրիկին ծնողները Մարատ են անվանակոչելու՝ երգչի հայրիկի պատվին:

Զույգի առաջնեկը՝ Աննա Մարիան, 2 տարեկան է: