Աննա Հակոբյանի կերպարները Վիետնամում եւ Սինգապուրում (լուսանկարներ )


Աննա Հակոբյանի կերպարները Վիետնամում եւ Սինգապուրում (լուսանկարներ )
Հուլիս 9 00:23 2019

Ինչպես, որ խոստացել էր ՀՀ վարչապետի տիկինը շարունակում է  աջակցել հայ արտադրողներին ՝ կրելով հագուստ բացառապես  հայ դիզայներներից:  Վիետնամ , ապա՝ Սիրգապուր կատարած այցերը ևս բացառություն չէին,  Աննա Հակոբյանն այս անգամ ևս  նախապատվությունը տվել է հայ դիզայներներին: Wnews.am-ն առաջարկում է ծանոթանալ այցերի ընթացքում  Աննա Հակոբյանի կերպարներին:

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և  ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 5-ին Հանոյում հանդիպել է Վիետնամի սոցիալիստական հանրապետության վարչապետի տիկին Թրան Նգույետ Թուին։

Հուլիսի 5-ի երեկոյան Վիետնամի սոցիալիստական հանրապետության վարչապետ Նգույեն Սուան Ֆուքի անունից ի պատիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի տրվել է պաշտոնական ընթրիք:

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 6-ին այցելել է Վիետնամի արյան փոխներարկման ազգային ինստիտուտ։ Ինստիտուտի փոխտնօրեն Նգյուեն Հա Թանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը եղել է ինստիտուտի մանկական բաժնում, շփվել բուժում ստացող երեխաների հետ, նրանց նվիրել հայկական ձեռագործ տիկնիկներ, հայկական խորհրդանիշերով այլ հուշանվերներ։  Հանդիպման համար Աննա Հակոբյանն ընտրել է զգեստ Teress ապրանքանիշից:   

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սիեն Լոնգի հրավերով հուլիսի 7–ին պաշտոնական այցով ժամանել է Սինգապուր։

Սինգապուրի «Իստանա» կառավարական նստավայրում հոլիսի 8-ին տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի դիմավորման պաշտոնական արարողությունը: ՀՀ վարչապետին և տիկին Հակոբյանին նստավայրի բակում դիմավորել են Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն և տիկին Հո Չինը: Հնչել են Հայաստանի ու Սինգապուրի պետական օրհներգերը, այնուհետև երկու երկրների վարչապետներն ու նրանց տիկնայք ողջունել են պատվիրակությունների անդամներին:

Աղբյուր՝ Wnews.am



loading...