Հապալասի օգտակար հատկությունները


Հապալասի օգտակար հատկությունները
Հուլիս 8 10:09 2019

Ամրացնում է անոթները և պահպանում դրանց էլաստիկությունը: Լավացնում է արյան շրջանառությունը և իմունիտետը:
Լավ հակասեպտիկ միջոց է: Օրական 1 բաժակ հապալասը կօգնի ցիստիտի դեպքում: Հապալասը նաև կանխարգելում է երիկամներում քարի առաջացումը:
Օգտագործվում է աղեստամոքսային խանգարումների ժամանակ։
Օգտակար է, երբ կան բերանային խոռոչի հետ կապված խնդիրներ։
Նվազեցնում է խոլեստերինի մակարդակը։
Բարձրացնում է տրամադրությունը, օգնում է պայքարել դեպրեսիայի դեմ։
Ինչպե՞ս ընտրել օգտակար հապալասը.
Ուշադրություն դարձրեք գույնին. այն պետք է լինի փայլուն: Փորձեք սեղմել հատապտուղը. եթե չոր է և ձիգ, ուրեմն որակյալ է: Թացը և փափուկը չեն կարող պահվել երկար ժամանակ: Մի գնեք խակ հապալաս, այն երբեք չի հասունանա:



loading...