Ռոնալդինյոյի նախկին կինը նրան դատի է տվել՝ պահանջելով ունեցվածքի կեսը


Ռոնալդինյոյի նախկին կինը նրան դատի է տվել՝ պահանջելով ունեցվածքի կեսը
Հուլիս 7 00:58 2019

Բրազիլացի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոյի կինը՝ Պրիսցիլա Կոելյոն հայտնել է, որ դատի է տվել նրան: Կոելյոն հայտարարել է, որ «Բարսելոնայի» նախկին խաղացողը 2018թ. դեկտեմբերին վեճի ժամանակ ծեծել է իրեն:

«Ափսոսում եմ, որ ոստիկանություն չեմ զանգել: Այգում վեճի ժամանակ նա ուժեղ հրեց ինձ, ես ընկա փշոտ խոտածածկի վրա և խորը վերքեր ստացա: Ես երկու ժամ այնտեղ մնացի, լացում էի ու չէի հավատում, որ նման բան է տեղի ունեցել:

Ես ավելի վաղ դատարան չեմ դիմել՝ մտածելով, որ մենք կկարողանանք զրուցել և ամեն ինչ միասին որոշել: Ի վերջո, վեց տարի միասին ենք ապրել: Բայց ես սխալ էի», ասել է Կոելյոն: