Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Դին Լիժենի հետ

Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Դին Լիժենի հետ
Հուլիս 7 00:50 2019

Հայաստանի շախմատիստ Լեւոն Արոնյանը ոչ-ոքի ավարտեց Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող շախմատի Grand Chess Tour-ի նախավերջին 10-րդ տուրում:

Մեր շախմատիստը սեւերով մրցեց Դին Լիժենի հետ, որը ընդամենը կես միավորով էր հետ մնում նրանից: Հաշվի առնելով մրցաշարային իրավիճակը, Լեւոն Արոնյանը զգուշավոր մարտավարություն ընտրեց եւ հիմնականում պաշտպանվեց: Սպիտակները փորձեցին դիրքային առավելություն ստանալ, սակայն՝ ապարդյուն: 38-րդ քայլից հետո չինացի շախմատիստը ստիպված հաշտություն կնքեց:

 

loading...