Հպարտ եմ լինել Եվրո-2019-ի պաշտոնական դեսպանը. Հենրիխ Մխիթարյան (տեսանյութ)


Հպարտ եմ լինել Եվրո-2019-ի պաշտոնական դեսպանը. Հենրիխ Մխիթարյան (տեսանյութ)
Հուլիս 6 20:20 2019

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հուլիսի 14-ից 27-ը Երեւանում անցկացվելիք Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության եզրափակիչ մրցաշարի պաշտոնական դեսպանն է։ Հայ ֆուտբոլիստը ֆեյսբուքյան էջում հրապարակել է դրան նվիրված տեսահոլովակ։