Արոնյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան աշխարհի չեմպիոնի հետ


Արոնյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան աշխարհի չեմպիոնի հետ
Հուլիս 6 10:11 2019

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ոչ-ոքիների շարքը Զագրեբի Grand Chess Tour-ում:

 

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցաշարի 9-րդ տուրում Արոնյանի մրցակիցն աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենն էր: Պարտիայի 49-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:

 

Grand Chess Tour-ի Զագրեբի մրցաշարի նախավերջին՝ 10-րդ տուրում, Արոնյանը կխաղա Չինաստանից Դին Լիժենի հետ:



loading...