Ֆրենկ Լեմպարդը պաշտոնապես դարձել է «Չելսի»-ի գլխավոր մարզիչ


Ֆրենկ Լեմպարդը պաշտոնապես դարձել է «Չելսի»-ի գլխավոր մարզիչ
Հուլիս 4 17:00 2019

 

 

Լոնդոնի «Չելսի»-ին պաշտոնապես հայտարարել է նոր գլխավոր մարզչի անունը:

«Չելսի»-ի նոր գլխավոր մարզիչը ակումբի նախկին ֆուտբոլիստ Ֆրենկ Լեմպարդն է: Նա կփոխարինի իտալացի Մաուրիցիո Սարիին, որն էլ գլխավորում է Թուրինի «Յուվենտուսը»։

41-ամյա Լեմպարդը «ազնվականների» հետ կնքել է 3 տարվա պայմանագիր: Նրա աշխատավարձը կկազմի տարեկան 4 միլիոն ֆունտ ստեռլինգ:

Ֆրենկ Լեմպարդը Լոնդոնի «Չելսի»-ի կազմում հանդես է եկել 2001 թվականից: Ակումբի կազմում մասնակցել է 429խաղի և ընդհանուր առմամբ դարձել 147 գոլի հեղինակ: Նա դարձել է Անգլիայի եռակի չեմպիոն, քառակի գավաթակիր, կրկնակի սուպերգավաթակիր, Անգլիական լիգայի կրկնակի գավաթակիր, Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի հաղթող։