«Լիվերպուլը» կփորձի ձեռք բերել «Ռեալի» կիսապաշտպանին


«Լիվերպուլը» կփորձի ձեռք բերել «Ռեալի» կիսապաշտպանին
Հուլիս 4 09:06 2019

Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլը» կփորձի ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսին, հաղորդում է Marca-ն։

Արքայական ակումբի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Սեբալյոսին չի դիտարկում հիմնական կազմի խաղացողի դերում։

Սեբալյոսի ծառայություններով հետաքրքրված են նաեւ «Արսենալը», «Տոտենհեմը» եւ «Միլանը»։

Սեբալյոսը Իսպանիայի մինչեւ 21 տարեկանների հավաքականի հետ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը՝ եզրափակիչում 2։1 հաշվով պարտության մատնելով գերմանացիներին։ Սեբալյոսը դարձավ մրցաշարի լավագույն ռմբարկուն՝ խփելով չորս գոլ