Ֆուտբոլի Copa America-ի եզրափակչում կմրցեն Բրազիլիայի և Պերուի ընտրանիները


Ֆուտբոլի Copa America-ի եզրափակչում կմրցեն Բրազիլիայի և Պերուի ընտրանիները
Հուլիս 4 11:33 2019

Ֆուտբոլի Copa America-ի եզրափակչում կմրցեն Բրազիլիայի և Պերուի ընտրանիները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` բրազիլական Պորտու Ալեգրի քաղաքում կայացած երկրորդ կիսաեզրափակչում միմյանց դեմ մրցեցին Չիլիի և Պերու ընտրանիները: Էդիսոն Ֆլորեսի, Իոսիմար Իոտունի և Խոսե Պաոլո Գերերոյի գոլերի շնորհիվ Պերուն հաղթեց 3:0 հաշվով և դուրս եկավ եզրափակիչ:

Եզրափակչում կմրցի Բրազիլիա և Պերու զույգը, իսկ Արգենտինան և Չիլին կմրցեն երրորդ տեղի համար:

Եզրափակիչը կկայանա Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում հուլիսի 7-ին: