Մեսսիին կանգնեցնելն անհնար է


Մեսսիին կանգնեցնելն անհնար է
Հուլիս 2 17:13 2019

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն պատմել է, թե ինչպես է գործելու իր թիմը Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի դեմ:

«Արգենտինան միայն անհատական վարպետությամբ ուժեղ աստղերի հավաքածու չէ։ Նրանք զգալիորեն աճել են որպես թիմ, իսկ կոլեկտիվը միշտ ուժեղացնում է անհատական որակները։ Ինչպե՞ս ենք կանգնեցնելու Մեսիին։ Մենք կփորձենք չեզոքացնել Լեոյին, բայց նրան հնարավոր չէ կանգնեցնել։ Մենք միայն կփորձենք նվազեցնել նրա ազդեցությունը արդյունքի վրա», – մասնագետի խոսքերը փոխանցում է Goal.com-ը:

Բրազիլիա-Արգենտինա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 3-ին՝ Երևանի ժամանակով 4:30-ին: Խաղը կորոշի Ամերիկայի Գավաթի խաղարկության եզրափակչի առաջին մասնակցին։

 Armsport.am



loading...