Նեյմարի՝ «Բարսելոնա» տեղափոխվելու հարցը փակված է


Նեյմարի՝ «Բարսելոնա» տեղափոխվելու հարցը փակված է
Հուլիս 1 22:00 2019

Նեյմարի՝ կատալոնական ակումբ վերադառնալը դառնում է շատ հավանական:

Բանակցությունները արագ են ընթանում և, ըստ Diario Sport-ի, կատալոնացիները պետք է զբաղվեն վճարումների կառուցվածքով և այն խաղացողներով, որոնք կարող են ընդգրկվել գործարքի մեջ:

Աղբյուրի համաձայն, «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն և Նեյմարը բանավոր համաձայնության են եկել բրազիլացու՝ կատալոնական ակումբ վերադարձի վերաբերյալ: ՊՍԺ-ի հետ բանակցությունները առաջ են շարժվում, և բրազիլացու տեղափոխությունը ժամանակի հարց է: