«Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են Եվրոպական խաղերում Հայաստանը ներկայացրած մարզիկներին


«Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են Եվրոպական խաղերում Հայաստանը ներկայացրած մարզիկներին
Հուլիս 1 18:53 2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Գրիշա Թամրազյանը և Գևորգ Լոռեցյանը Զվարթնոց օդանավակայանում դիմավորել են Եվրոպական խաղերում Հայաստանը պատվով ներկայացրած մեր մարզիկներին:

Այս մասին հայտնում են ԿԳՆ ֆեյսբուքյան էջից:

Հիշեցնենք, որ Եվրոպական խաղերում Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել են 37 մարզիկներ՝ 9 մարզաձևերում: Մեր մարզիկները նվաճել են 11 մեդալ, այդ թվում` 5 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե:



loading...