Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպական խաղերի ոսկե մեդալակիր


Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպական խաղերի ոսկե մեդալակիր
Հունիս 30 23:00 2019

 

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց երկրորդ Եվրոպական խաղերի հենացատկ վարժությունում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային վերջին օրը կայացան սպորտային մարմնամարզության առանձին վարժությունների եզրափակիչները։

Արթուր Դավթյանը  հենացատկի վարժության եզրափակչում հավաքեց 15.016 միավոր և դարձավ չեմպիոն։

Հայաստանի ընտրանու մյուս անդամը` Վահագն Դավթյանը, մասնակցեց օղակներ վարժության եզրափակիչին և գրանցելով 14.766 արդյունքը՝ դարձավ արծաթե մեդալակիր։